
ԱԱ-2026-ի խմբային փուլի երրորդ տուրում Անգլիայի ազգային հավաքականը Նյու Ջերսիում կայացած խաղում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Պանամայի ընտրանու նկատմամբ և L խմբից առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Բրիտանացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Ջուդ Բելինգհեմն ու Հարի Քեյնը:
Այս հանդիպումը պատմական ստացվեց Անգլիայի հավաքականի հարձակվողի համար: Քեյնը խփեց աշխարհի առաջնություններում իր 11-րդ գնդակը (14 խաղում)՝ գերազանցելով լեգենդար Գարի Լինեկերի ռեկորդը (10 գոլ՝ 12 խաղում):
Այսպիսով, Հարի Քեյնը դարձավ անգլիացիների լավագույն ռմբարկուն Մունդիալների պատմության մեջ։
Վաստակած 7 միավորով Անգլիայի հավաքականը զբաղեցրեց L քառյակի առաջին հորիզոնականը։ Բրիտանացիների մրցակիցը 1/16 եզրափակիչում հայտնի կդառնա ավելի ուշ։
Պանամայի հավաքականը, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակեց մրցաշարային աղյուսակն ու ավարտեց ելույթները ԱԱ-2026-ում:
Հատկանշական է, որ պանամացիները դարձան ընթացիկ մրցաշարի միակ թիմը, որին այդպես էլ չհաջողվեց գոնե մեկ գոլ խփել:
Աղբյուր՝ armsport.am




