ԿարևորՔաղաքական

Հայաստան- ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 և 2026 թթ. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, հայտնում են կառավարությունից։

«Հայաստան — ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 և 2026 թվականների մեր երկկողմ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները։ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը դարձավ կարևոր հանգրվան՝ նշանակալի ազդեցություն ունենալով ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։

Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան: Դրա մասին են վկայում նաև վերջին շրջանում Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցերը Հայաստան, կնքված համապարփակ գործընկերության մասին կանոնադրությունը, փոխըմբռնման հուշագրերը և ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Խաղաղության կարևոր գրավական լինելուց զատ, ԹՐԻՓՓ-ը հանդիսանալու է նաև տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց»,- ասել է նա միջոցառման ժամանակ։

Կարդացեք նաև

Back to top button