

Ինչպիսի վիճակում են հանրապետության մարզերի մարզադպրոցները, ինչի կարիք ունեն, որպեսզի սպորտը և ֆիզկուլտուրան զարգանան մարզերում: Այս խնդիրներին ծանոթանալու նպատակով Սպորտիր և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հերթական այցն Արմավիրի մարզում էր: Նախարարը խոստացել է մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների աշխատավարձի բարձրացում, իսկ ներկայացված պահանջագրի համաձայն ապահովել անհրաժեշտ մարզագույքով: Իսկ ինչ վերաբերում է Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտին, Գաբրիել Ղազարյանը հետամուտ է լինելու խնդրի մասնակի լուծմանը:
«Առողջ մարմնում՝ առողջ հոգի» սկզբունքով են առաջնորդվում նրանք, ովքեր կտրվելով դրսից ու փողոցից, պարբերաբար հաճախում են մարզադպրոցներ՝ կոփում մարմինն ու բնավորությունը: Սակայն շատ և շատ մարզադպրոցներ ներկայում աչքաթող են արվել , ունեն բազմաթիվ խնդիրներ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արմավիրի մարզում այցելել է մի շարք մարզադպրոցներ, ծանոթացել բարձրացված խնդիրներին, լսել պահանջները:
Արմավիրի Արեստակ Ղազարյանի անվան մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնվել 12 տարի առաջ, որտեղ հաճախում է 232 7-ից մինչև 17 տարեկան երեխաներ և պատանիներ: Դպրոցն ունի հունահռտոմեական ընբշամարտի, բոքսի և ծանրապարտի մարզաձևերի 23 խումբ, որոնց պարապմունքները կազմակերպվում են արդեն հնացած մարզագույքով: Մարզադպրոցը սպորտի և երիտասարդության հարցորով նախարարության ենթակայության ներքո գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որտեղ սաներն անվճար է մարզվում:
Մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը ունեցել է բռնցքամարտի 3 չեմպիոն, որոնք արտերկրում իրենց ուժերը փորձում են պրոֆեսիոնալ մարզաձևում:
Այցի ընթացքում կարևորվել է սպորտը զարգացնել նաև գյուղական բնակավայրերում, երիտասարդների ճկունությունը ու մարզական պատրաստվածությունը անհրաժեշտ է մեր բանակին, որտեղ ֆիզիկապես ուժեղ և կոփված զինվորները կգործեն մարտական սխրանքներ:
Արմավիրի մարզում սպորտը միջին հիմքերի վրա է դրված, մաշված գույքով պարապմունքներն այնուամենայնիվ որոշակի հաջողություններ գրանցել է: Մարզադպրոցներում մանկավարժ-մարզիչների աշխատավարձը ցածր է՝ 40-50 հազար դրամ, որոնք գրեթե գործի նվիրյալներ են և անտեսելով սոցիալական վատ պայմանները շարունակում են աշխատել մարզադպրոցներում, չեն օգտվում սոցիալական ապահովագրության փաթեթներից: Արտակ Եփրեմյանը Արմավիրի քաղաքապետարանի ըմբշամարտի դպրոցի մարզիչ է, դպրոցում գործում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի, ձյուդոյի մարզաձևերը, ունեցել են չեմպիոններ, սակայն աշխատում են ցածր աշխատավարձով:
Նախարարը նշեց, որ աշխատավարձերը շուտով կհավասարեցվեն, քանի որ տարբեր գերատեսչական մարզադպրոցներում տարբեր աշխատավարձի չափ է սահմանված:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը լսել է նաև Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտի տնօրենի բարձրացրած խնդիրները և խոստացել հետամուտ լինել լուծմանը, բայց ոչ շենքային պայմանների բարելավմամբ: Նշեմ, որ «Հոբելյանական» մարզադաշտը անբարեկարգ ու կիսաքանդ է, որին օրեցօր նպաստում են առատ տեղումները:




