
«Ես հայ եմ, եղել եմ, կամ ու կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, իմ ամբողջ գործունեությունն ամենից առաջ պատկանում է իմ հարազատ ժողովրդին և իմ հայրենիքին՝ Հայաստանին…»
Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր, Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։
Այս առիթով առաջիկա օրերին Երևանի մետրոպոլիտենի կայարաններում կհնչեն Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործությունները՝ ուղևորների առօրյան լցնելով հայկական երաժշտության գեղեցիկ հնչյուններով։
Խաչատրյանի երաժշտությունը վաղուց դարձել է հայկական մշակույթի այցեքարտերից մեկը։ Այն միավորում է ազգային ինքնությունը, ստեղծագործական ուժն ու համամարդկային արժեքները՝ շարունակելով հուզել և ոգեշնչել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց։




