
Ստեփանավանի համայնքապետարանից հայտնում են՝ համայնքում սահմանվել է արտակարգ ռեժիմ։
Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։
Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։ Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։
Համայնքապետարանից տեղեկացնում են, որ հարցերի համար քաղաքացիները կարող են մոտենալ Ստեփանավանի համայնքապետարան կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. 0256 2 22 33 | 0256 2 23 61 098 00 04 48 | 099 35 54 50։




