Քաղաքական

Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կոչ է արել ՀՀ քաղաքացիներին «շատ զգույշ լինել, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում նրա հնչեցրած խոսքերը «Պուլ Պերվոգո» Telegram ալիքում հրապարակվել են այսօր:

«Ուկրաինայում ամեն ինչ սկսվեց հենց այսպես», — ասել է Լուկաշենկոն՝ կրկնելով Վլադիմիր Պուտինի փաստարկը:

Աստանայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պուտինը պնդել էր, որ Ուկրաինայի ճգնաժամը, իբր, սկսվել է Կիևի՝ ԵՄ-ին միանալու փորձերից, որոնք այժմ նաև Երևանն է իրականացնում:

Բելառուսի առաջնորդը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին «շատ լուրջ մտածել», նախքան ԵԱՏՄ-ի հաշվին ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելը։ «Դա միակ բանն է, որ ես կոչ եմ անում նրանց անել: Ժողովուրդը կարտահայտի իր կարծիքը, և մենք կհամաձայնվենք նրանց հետ»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button