ԿարևորՔաղաքական

Ռազմականացման գլոբալ ինդեքս 2014-ում Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը

Իսրայել,Սինգապուր, Հայաստան, Սիրիա, Ռուսաստան: Մեր երկիրն այս տարի երրորդ տեղն է զբաղեցնում Ռազմականացման գլոբալ ինդեքս 2014-ում: Առաջին տասնյակում են նաև Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը, տասնյակը եզրափակում է Ադրբեջանը: Ռազմականացման ինդեքսը յուրաքանչյուր տարի 1990 թվականից հրապարակում է Փոխարկման Բոննի միջազգային կենտրոնը:

Ռազմականացման մակարդակը գնահատվում է մի քանի ցուցանիշներով, այդ թվում երկրի համախառն ներքին արդյունքի նկատմամբ պաշտպանական բյուջեի ծավալով: 2013 թվականի ինդեքում մեր երկիրը կրկին առաջին հնգյակում էր Իսրայելի, Սինգապուրի, Սիրիայի և Ռուսաստանի հետ միասին:Ուկրաինան անցած տարվա 20-րդ հորիզոնականի փոխարեն այս տարի 13-րդ տեղում է:

newsru.com-ի հաղորդմամբ, Հայաստանի և Ադրբեջանի ռազմականցված լինելը պայմանավորված է Ղարաբաղյան հակամարտությամբ. երկու երկներն էլ էականորեն ավելացրել են ռազմական ներուժը, բացի այդ կովկասյան հանրապետություններում իրավիճակն, ըստ նրանց, չի կարելի դիտարկել ռուսական համատեքստից դուրս.Մոսկվան սպառազինություն է մատակարարում երկու երկներին էլ:

Կարդացեք նաև

Back to top button