Ընտրություններ 2026Մշակույթ

Տեղական արտադրության հուշանվերներ՝ ԿԸՀ գործընկերներին

Նկարչուհի Քրիստինե Սահակյանը՝ Kristin’s ART CERAMICS մշակութային կենտրոնի հիմնադիրը, մայրաքաղաք Երևանից Վանաձոր է տեղափոխվել և այնտեղ է շարունակում իր ստեղծագործական կյանքը։ Ասում է, որ վանաձորյան հարուստ բնությունն ու անձրևներով հարուստ կլիման ավելի է մոտիվացնում ստեղծագործել։ Իր ընտանիքի անդամների հետ հիմնած այս փոքր արտադրությունում Քրիստինեն կավից ձեռագործ աշխատանքներ է պատրաստում։ Աշխատանքն իրականացվում է խոնավ կավի վրա, կատարվում է փայտի գործիքներով փորագրություն։ Քրիստինեն ուրախությամբ է խոսում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցության մասին՝ հույս հայտնելով որ իր պատրաստած հուշանվերները դուր կգան ԿԸՀ-ի գործընկերներին։

Back to top button