Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

Որ պահին ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ, Փաշինյան

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես չկատարող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ իշխանության հարցը որոշում է ժողովուրդը՝ ընդգծելով, որ կհեռանա, եթե այդպիսին լինի ժողովրդի որոշումը։

«Սա այսօրվա Հայաստանի և իմ ու մեր թիմի քաղաքական գործունեության առանցքն է։ Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ, չեմ գնալու»,- ասել է Փաշինյանը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։

Back to top button