Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

Եւս 12 թեկնածու ինքնաբացարկ է հայտարարելու. «Բոլորին դեմ եմ»

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտնել է, որ ԱԺ ընտրություններում իրենց թեկնածուներից եւս 12-ը ինքնաբացարկ են հայտարարելու։ Ավելի վաղ՝ ԿԸՀ կայքում տեղադրված տեղեկությունից հայտնի էր դարձել, որ ինքնաբացարկ է տվել 50 թեկնածու։

«Ինչպես գիտեք, մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները»,- նշված է կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ։

«Բոլորին դեմ եմ»- ը նշում է, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է, ուստի որոշել նախօրոք դա երաշխավորել։

«Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում»,- ասված է հայտարարության մեջ։

Կուսակցության վարչապետի թեկնածու, իրավապաշտպան Նինա Կարապետյանց․

Back to top button