ԿարևորՀասարակություն

Արամ Ա-ն Վատիկանում Լևոն ԺԴ-ի հետ քննարկել է Արցախի, Լիբանանի և համաքրիստոնեական հարցեր, հայտնում է Անթիլիասը

Վատիկանում այսօր Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լեւոն 14-րդ պապն ընդունել է Հայոց եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինին, հայտնում են Անթիլիասից։

Նրանք անդրադարձել են Զատկի միասնական ամսաթվի սահմանմանը, բոլոր նահատակների հիշատակի օրվան և Վատիկան Երրորդ ժողովի գումարմանը նվիրված հարցեր՝ կարևորելով դրանք համաքրիստոնեական կյանքում։

Այնուհետև, Վեհափառ Հայրապետը շեշտել է Արցախի հայության վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխավորությամբ, եկեղեցիների և պատմական կոթողների պահպանությունը՝ միջազգային իրավունքի համաձայն, ինչպես նաև Բաքվում կալանավորված Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը։

Հայրապետը նաև խոսել է Լիբանանի ներկայիս իրավիճակի մասին՝ ընդգծելով Լիբանանի պետության գերիշխանությունն ու ներկայությունը երկրի ամբողջ տարածքում, Իսրայելի դուրսբերումը Լիբանանի հարավից և հրադադարի պահպանումը։ Նա նաև անդրադարձել է միջեկեղեցական շարժման կարևորությանը՝ նշելով, որ այս շրջանակում անհրաժեշտ է աստվածաբանական հարցերին զուգահեռ առաջնահերթ ուշադրություն դարձնել նաև բարոյագիտական խնդիրներին։

Կարդացեք նաև

Back to top button