Հասարակություն

Կանզասի գվարդիան հայ խաղաղապահների հետ անցկացրել է պատրաստվածության միջոցառում

Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները հայ խաղաղապահների հետ համատեղ մասնակցեցին գործողությունների պլանավորման, առաջնորդության կատարելագործման և խաղաղապահ գործողություններին պատրաստվածության երկկողմանի միջոցառմանը:

Այս միջոցառումը միտված է Հայաստանի խաղաղապահ բրիգադի 2-րդ գումարտակի կարողությունների զարգացմանը՝ արհեստավարժության բարձրացման և միջազգային խաղաղապահ գործառույթների նախապատրաստման շարունակական աշխատանքների շրջանակում։ Կանզասի ազգային գվարդիայի անձնակազմը ներկայացրեց խաղաղապահ գործողություններում կիրառվող ռազմական պլանավորման գործընթացների, հրամանատարական տարբեր օղակներում համակարգման ու բուժօգնության պլանավորման լավագույն փորձը։

Այս նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի ու Կանզաս նահանգի միջև Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003թ․ ի վեր գործող երկարամյա համագործակցությունը՝ մարտական պատրաստության, պատրաստվածության և արհեստավարժ զինվորական ծառայության կատարելագործման հարցերում։

Կարդացեք նաև

Back to top button