ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը, ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

«Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը պաշտոնապես դարձել է հնարավոր 2026 թվականի մայիսի 11-ից։ Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն՝ արտահանման հայտարարագրերում որպես վերջնական նպատակակետ կամ ծագման երկիր պաշտոնապես կարող է նշվել «Հայաստան» կամ «Թուրքիա»։

Կարդացեք նաև

Back to top button