Միջազգային

Մարոկկոյում պատգամավորի մահվան վայրը զննելու պատճառով նախարարը գնացքի տակ է ընկել

Մարոկկոյում դժբախտ պատահարի հետևանքով այս գիշեր մահացել է նախարար Աբդալլա Բախան: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «Sky News Arabia» հեռուստաալիքին:

Աղբյուրի փոխանցմամբ` նախարարն ընկել է գնացքի տակ այն պահին, երբ զննում էր նոյեմբերի 9-ին խեղդված պատգամավոր Ահմադ Ազ-Զայիդիի մահվան վայրը:

60-ամյա Բախան 2004-ից զբաղեցնում էր Մարոկկոյի «Արդարություն ու զարգացում» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը:

Սպասվում է, որ երկրի կառավարության ղեկավարը սգո արարողությաններին մասնակցելու նպատակով չեղյալ կհայտարարի Ֆրանսիա կատարելիք այցը:

Back to top button