
Ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերությունը դրամական միջոցներ է փոխանցել դեկտեմբեր ամսվա համար նախատեսված 1 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի մատակարարման համար, հայտնում է gazeta.ru-ն՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական հայտարարությանը հղումով։
Ներկայում ուկրաինական կողմը դեռ դիմում չի ներկայացրել գազի մատակարարումը սկսելու վերաբերյալ։




