
Ադրբեջան-Հայաստան սահմանին շարունակվում են սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, ադրբեջանական լրատվամիջոցին հայտնել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Սահմանագծումը և սահմանազատումը մեծածավալ գործընթաց է։ Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել է Հայաստան, և ստորագրվել է երեք փաստաթուղթ, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Մինչ այդ Ադրբեջանում տեղի է ունեցել հանդիպում՝ հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է», – նշել է Բայրամովը։




