ԿարևորՀասարակություն

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. Գլխավոր դատախազ

Բոլոր նրանք, ովքեր կխոստանան, որ նույնիսկ դատապարտման դեպքում, պայմանական դատապարտում կլինի, չհավատաք, այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և հավելել, որ ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ պայքարում իրավապահ համակարգը, և, մասնավորապես, Դատախազությունը խիստ է և հետևողական։

«Ցանկացած փորձ՝ խեղաթյուրելու մարդու ազատ կամարտահայտությունը, հանդիպելու է կոշտ իրավական հակազդեցության»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը և հիշեցրել, որ ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. այս արարքների համար պայմանական դատապարտում չի կիրառվում: Սա Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն է:

Կարդացեք նաև

Back to top button