
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթի Հայաստանի մասնակից Սիմոնն իր առաջին փորձն է անցկացրել Վիեննայում։
«Paloma Rumba» երգն ազատության, շարժման և սեփական կյանքի ռիթմին հետևելու մասին է։
Երգի անունը թարգմանվում է որպես «Աղավնու ռումբա» (կամ «Աղավնու պար»), որը խորհրդանշում է՝ ազատության ուրախ պար, ինչպես աղավնին, որը երկար ժամանակ վանդակում մնալուց հետո վերջապես թռչում է։
Պալոմա Ռումբան հեղինակել է Լիլիթ Նավասարդյանը (LI’LITH), խոսքերի հեղինակներն են՝ Դավիթ Ծերունյանը, Եվա Ոսկանյանը և Թուրին 2022-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Ռոզա Լին։
Նա ելույթ կունենա մայիսի 14-ին «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում՝ 6-րդ համարի ներքո: Եզրափակիչը նախատեսված է մայիսի 16-ին։




