
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին տեղափոխող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում՝ տեխնիկական խնդրի պատճառով, երբ Մադրիդից ուղևորվում էր դեպի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։




