
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ութերորդ գագաթնաժողովին Երևանում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կներկայացնի Մերցին, գրել է dpa-ն՝ նշելով, որ դա համաձայնեցված է և բարձր է գնահատվում ֆրանսիական կողմից։
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը՝ առանց Գերմանիայի վարչապետի
Սա կլինի ԵՔՀ առաջին գագաթնաժողովը՝ առանց Գերմանիայի վարչապետի մասնակցության: «ԳԴՀ կանցլերը չի կարողանա մեկնել այլ պարտավորություններով պայմանավորված»,- dpa գործակալության հարցմանը պատասխանել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։
Ըստ dpa-ի՝ միակ հանրային միջոցառումը, որին կանցլերը կմասնակցի Բեռլինում, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահության նիստն է:
«Դաշնային կանցլերն արդեն մասնակցել է ԵՔՀ երկու հանդիպման և ակտիվ կապ է պահպանում բազմաթիվ մասնակիցների հետ», — ընդգծվում է հաղորդագրության մեջ:
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Պրահայում, որին հաջորդել են ևս վեցը: Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը մասնակցել է դրանցից հինգին, Մերցը մասնակցել է Ալբանիայում և Դանիայում կայացած հանդիպումներին:
Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի կողմից միմյանց ներկայացնելու պրակտիկան ԵՄ գագաթնաժողովներում ձևավորված և կիրառվող ավանդույթ է:




