ԿարևորՀասարակություն

Կենդանաբանական այգին հերքում է «փախած զեբրի» մասին տեղեկությունը

Կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով առավոտյան տարածված լուրը։

«Այսօր առավոտյան լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու նպատակով տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում ենք, որ կենդանաբանական այգու զեբրերն ապահով են և գտնվում են իրենց ազատավանդակներում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, թե այսօր՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի կենդանաբանական այգուց զեբր է դուրս եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։

Կարդացեք նաև

Back to top button