Հասարակություն

Այսօր Մովսես Գորգիսյանը կդառնար 53 տարեկան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա». ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին բնորոշող թերևս ամենադիպուկ խոսքերը։ դեկտեմբերի 3-ը  նրա ծննդյան օրն է։ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թվականին՝ Երևանում։ 84 թվականին ավարտել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է Գորիսի դրամատաիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն » և «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր խմբագիրը։ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում առաջին անգամ նա է բարձրացրել հայոց եռագույնը։   Ազգային զարթոնքի այդ շրջանում հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված  ելույթներով ու հրապարակաումներով։ «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ Զոհվել է 1990 թվականի հունվարի 19-ին՝ Երասխավանի պաշտպանության  ժամանակ։ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը հետմահու պարգևատրվել է նաև ՀՀ բարձրագույն «Հայերնիք» շքանշանով։ Մովսես Գորգիսյանն այօր կդառնար 53 տարկան։

Կարդացեք նաև

Back to top button