
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ) դարձել է միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության Տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային կենտրոնի (UNESCO-UNEVOC) գլոբալ ցանցի անդամ։
ՄԿՈՒԶԱԿ-ի անդամակցությունը ցանցին ենթադրում է նոր հնարավորություններ ՄԿՈՒ ոլորտում միջազգային համագործակցության համար: Հայաստանից ավելի վաղ ցանցի անդամ է դարձել Գլոբալ զարգացման հիմնադրամը:
Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար, ի՞նչ հնարավորություններ է բացում, և ի՞նչ փոփոխություններ կարող ենք սպասել կրթության համակարգում։
Ի՞նչ կարող է փոխվել
Ուսանողների համար`
- Ավելի արդիական ծրագրեր
Կրթական ծրագրերը կթարմացվեն՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ինչը նշանակում է՝ սովորելու ես այն, ինչ իրականում պետք է աշխատաշուկայում։
- Ավելի գործնական հմտություններ
Ուշադրությունը կդրվի ոչ միայն տեսության, այլ նաև պրակտիկայի վրա (արհեստներ, տեխնիկական հմտություններ, IT և այլն)։
- Միջազգային հնարավորություններ
Կարող են հայտնվել փոխանակման ծրագրեր, մրցույթներ կամ վերապատրաստումներ այլ երկրներում՝ UNEVOC ցանցի միջոցով։
Աշխատողների և մասնագետների համար`
- Վերապատրաստման նոր հնարավորություններ
Արդեն աշխատող մարդիկ էլ կարող են սովորել նոր հմտություններ կամ փոխել մասնագիտությունը ավելի հեշտ։ - Ավելի մրցունակ լինել աշխատաշուկայում
Քո հմտությունները կդառնան ավելի համապատասխան միջազգային ստանդարտներին։
Գործատուների համար`
- Կրթության և բիզնեսի կապի ուժեղացում
Ընկերությունները ավելի շատ կներգրավվեն կրթական ծրագրերում։ - Ավելի պատրաստ կադրեր
Ավարտողները կունենան գործնական փորձ և պատրաստ կլինեն անմիջապես աշխատել։


Ընդհանուր առմամբ՝ UNEVOC-ին միանալը նշանակում է, որ Հայաստանը փորձում է կրթությունը դարձնել ավելի օգտակար, ժամանակակից և միջազգային մակարդակի համապատասխան։
«Դպրության» տաղավարում են Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈւԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանն ու Գլոբալ զարգացումներ հիմնադրամի տնօրեն, Հայաստանում Յունեսկօ- Յունիվոկ պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը։




