Սուրճ ու սեր առավոտից

Ապրիլի 13-ը՝ Ռոքն-ռոլի համաշխարհային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։ Հյուր. երաժիշտ, գրող, լրագրող, ROCK@ROLL BAND խմբի անդամ Ռուբեն Փաշինյան։ Թեման. Ռոքն-ռոլի համաշխարհային օրը բոլոր նրանց տոնն է, ում համար այն ոչ միայն երաժշտություն է, այլև կենսակերպ։ Տոնն ամեն տարի նշվում է ապրիլի 13-ին։ Մինչ օրս «ռոքնռոլի արքա» է համարվում Էլվիս Փրեսլին, որը երաժշտական և ոճային հսկայական ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի երիտասարդ սերնդի վրա։

Ինչպես միշտ, եթերում կլինի օրվա տեղեկատվական բլոկը․

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Միացե՛ք մեզ՝ օրը սկսելու դրական լիցքերով և ռոքնռոլի ռիթմով։

Կարդացեք նաև

Back to top button