
Reuters գործակալության հաղորդմամբ՝ իրանական բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ը համաձայնել է ապասառեցնել Կատարում և այլ արտասահմանյան բանկերում գտնվող իրանական ակտիվները:
Իրանական կողմը այս քայլը որակել է որպես «բարի կամքի դրսևորում»:
Ակտիվների ապասառեցումն ուղղակիորեն կապված է Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ տեղաշարժն ապահովելու հետ, նշել է աղբյուրը։
Ըստ որոշ աղբյուրների, խոսքը Կատարում գտնվող շուրջ 6 միլիարդ դոլարի մասին է:
Այս որոշումը կայացվել է Իսլամաբադում անցկացվող ԱՄՆ-Իրան բանակցություններին ընդառաջ:
Վաշինգտոնից դեռ պաշտոնական հաստատում կամ հայտարարություն չի եղել:




