Միջազգային

Հոսնի Մուբարաքը անմեղ է ճանաչվել ցուցարարների սպանության գործով

Կահիրեի դատարանը հանել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ 2011 թ. երկրում հեղափոխության օրերին ցուցարարների մահվան գործով մեղադրանքները: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:

Դատարանի վճիռը վերջնական չէ, դատական կողմերը կկարողանան բողոքարկել այն:

Հոսնի Մուբարաքը մեղադրվում էր հարյուրավոր ցուցարարների սպանության կազմակերպման համար: Նույնպիսի մեղադրանքներ են առաջադրվել նրա երկու որդիներին և ՆԳՆ նախկին ղեկավարին:

Կարդացեք նաև

Back to top button