
Հռոմի պապ Լևոն XIV-ը Իրանի քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքները որակել է «անընդունելի»։
Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սոցիալական ցանցերում արված գրառումից ժամեր անց, որտեղ նշվել էր, որ «ամբողջ քաղաքակրթությունը կարող է մահանալ այսօր երեկոյան», եթե Իրանը չհամաձայնի վերաբացել Հորմուզի նեղուցը։
Հռոմի պապը, որը վերջին շրջանում ավելի հաճախ է հանդես գալիս հակամարտության վերաբերյալ քննադատական դիրքորոշմամբ, լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ խաղաղ բնակչության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք «լիովին անընդունելի է»։
Հռոմի պապը կոչ է արել միջազգային հանրությանն ակտիվ դեր ստանձնել հակամարտության դադարեցման գործում։




