Չի բացառվում, որ մինչև հունիսի 7-ը Ռուսաստանը տնտեսական ճնշումներ կկիրառի: Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
Լևոն Սարդարյանն ու բանախոսը զրուցում են հայ–ռուսական հարաբերություններում առկա խնդիրների, Պուտին–Փաշինյան հանդիպման արդյունքների մասին։ Խուրշուդյանի խոսքով, Ռուսաստանի հայ օլիգարխներն ավելի ռուս են, քան այլ ազգերի ներկայացուցիչները։




