Միջազգային

Պուտինի խոսնակը հերքում է, թե ՌԴ նախագահը սպառնացել է Ուկրաինայի նախագահին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է ուկրաինական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, որ երեկ կայացել է Վլադիմիր Պուտին- Պյոտոր Պորոշենկո հեռախոսազրույց։ Սակայն նա հերքել է նույն այդ լրատվամիջոցների տեղեկությունը, թե Ռուսաստանի նախագահը սպառնացել է Ուկրաինայի իր պաշտոնակցին։

Պեսկովը նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Պուտինը սպառնացել է շարունակել Դոնբասում գրոհը ուկրաինական դիրքերի նկատմամբ: Ռուաստանի նախագահի խոսնակը նշել է, որ երկու ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները։

Նշենք, որ այս անգամ ոչ Ուկրաինայի և ոչ էլ Ռուսաստանի նախագահների մամուլի ծառայությունների չէին հայտնել կայացած հեռախոսազրույցի մասին, ինչպես դա անում են սովորաբար։

Կարդացեք նաև

Back to top button