
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին՝ առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև տնտեսական և գործարար շփումների վերաբերյալ, լրագրողներին հայտնել է նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:«Մենք պետք է ինտեգրման ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը։ Հուսով ենք, որ երկխոսությունը կակտիվանա։ Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,- ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ խոսքը ձեռներեցության զարգացման միասնական տարածքի ձևավորման, ՌԴ- ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու մասին է։




