Միջազգային

Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է լուրջ տնտեսական ցնցում առաջացնել՝ ազդելով ոչ միայն էներգետիկ ոլորտի վրա

Մերձավոր Արևելքում պատերազմը հանգեցրել է համաշխարհային նավթային շուկայի պատմության մեջ հումքի մատակարարումների ամենամեծ խափանմանը, կարծում են Միջազգային էներգետիկ գործակալությունում, հավելելով, որ Հորմուզի նեղուցում «մինչև նավագնացության վերականգնումը, կորուստները միայն կաճեն»։

Պատերազմը խափանել է Հորմուզի նեղուցով համաշխարհային նավթի և նավթամթերքի տարանցման գրեթե 15%-ը, տարածաշրջանում կիսով չափ կրճատվել են նավթի արդյունահանումը և վերամշակումը։

Նավագնացության վերսկսումը մեկ օրվա հարց է, սակայն չաշխատող հանքավայրերի և գործարանների վերագործարկումը կտևի շաբաթներ, իսկ ավերված ենթակառուցվածքների վերականգնումը՝ ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Հետևաբար, բոլոր վերլուծաբանները համոզված են, որ Հորմուզի նեղուցի բացումից հետո շաբաթներ, եթե ոչ ամիսներ անց նավթի գները չեն իջնի նախապատերազմյան մակարդակին։

Իսկ նեղուցի վերաբացումը շուտ չի լինի, Իրանի նոր գերագույն առաջնորդը հինգշաբթի օրն ասել է, որ նեղուցը փակ կմնա, եթե նույնիսկ Թրամփը որոշի դադարեցնել ռմբակոծությունները, Իրանը չի հանգստանա, մինչև ԱՄՆ–ն փոխհատուցում ​​չվճարի և չհեռացնի ռազմաբազաները Մերձավոր Արևելքից։

Հորմուզի նեղուցի փակումը կթանկացնի ցանկացած ներկրվող ապրանք։ ՄԱԿ-ը և տնտեսագետները զգուշացնում են, որ նավթի և գազի հետ միասին գրեթե ամեն ինչ կթանկանա՝ սնունդը, հիփոթեքը, հեռախոսները, մեքենաները, էլեկտրաէներգիան, ջեռուցումը, արձակուրդներն ու տաքսիները։

Կարդացեք նաև

Back to top button