
Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կինը՝ Մանսուրե Խոջաստեհ Բաղերզադեն, ողջ է մնացել ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից գործակալությունը պնդում է, որ նրա մահվան մասին նախկինում տարածված հաղորդագրությունները կեղծ են։
Մարտի 2-ին Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Բաղերզադեն սպանվել է իր տանը, մինչդեռ իրանական այլ լրատվամիջոցներ պնդում էին, որ նա կոմայի մեջ է եղել։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Խամենեիի դուստրը, թոռը և փեսան սպանվել են։ Խամենեին և նրա կինը վեց երեխա ունեին՝ չորս որդի և երկու դուստր։




