
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդոււնել է պաշտպանության նախարար Չաք Հեյգելի հրաժարականը։ Հեյգելը կշարունակի պաշտոնավարել մինչեւ իր հաջորդի նշանակումը։ Ով կփոխարինի նրան Պետտագոնի ղեկավարի պաշտոնում, դեռ հայտնի չէ։ Հեյգելի հրաժարականի մասին Օբաման այսօր հատուկ հայտարարությամբ է հանդես եկել։
Վարչակազմի ներկայացուցիչները «Նյու Յորք թայմս»- ին հայտնել են, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում պետք են այլ ունակություններ, որին պաշտպանության արդեն նախկին նախարարը չէր տիրապետում։
Չաք Հեյգելը հանրապետական կուսակցության միակ ներկայացուցիչն էր դեմոկրատ Օբամայի վարչակազմում։




