Միջազգային

Համացանցում է հայտնվել Դուբայի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման պահը

Սոցիալական ցանցերում այսօր առավոտյան տարածվել է տեսանյութ, որտեղ, ըստ հրապարակումների, երևում է անօդաչու թռչող սարքի հարվածը Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում։

Տեսանյութը նկարահանված է օդանավակայանի հարավային արդյունաբերական գոտուց։

Կադրերում երևում է պայթյուն տերմինալի շենքի մոտակայքում։ Տեսանյութը նկարահանող անձը կադրերի ընթացքում ասում է. «եվս մեկ անօդաչու թռչող սարք»։

Կադրում երևում է, որ շենքի հարակից հարթակում առնվազն չորս կայանված ինքնաթիռ կա։ Հստակ չէ՝ տեղի ունեցածը տեխնիկական խափանում էր, թե նպատակային հարված։ Պաշտոնական աղբյուրները դեպքի վերաբերյալ հայտարարություն չեն տարածել։

Կարդացեք նաև

Back to top button