Միջազգային
Նեպալի ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 47 մարդ
Նեպալում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 47 մարդ, հայտնում է lenta.ru-ն`հղում անելով Ռիա նովոստիին։ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին Նեպալի լեռնային Ջայարկոտ շրջանում։ Վարորդը կորցրել է վերահսկողությունը, և ավտոբուսն ընկել է Բերի գետը։ 10 ուղևորի հաջողվել է փրկվել։ Նախկինում հաղորդվում էր 24 զոհի մասին, նոր զոհերը հայտնաբերվել են ավտոբուսը ջրից հանելուց հետո։ Նեպալի ճանապարհների մեծ մասը Հիմալայան լեռնաշղթայով են անցնում և համարվում են Ասիայի ամենավտանգավոր ճանապարհներից։