
2025 թ․ Հայաստանի հարևան չորս երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի համար պարզապես հերթական տարի չէր։ Այն դարձավ ինչ-որ առումով աննախադեպ զարգացումների, «կարմիր գծերը» հատելու և տարածաշրջանային վերադասավորումների տարի։
Զարգացումներից ոմանց առանցքում Հայաստանն էր, Հայաստանի հետ հարաբերությունները։ Մյուսների պարագայում՝ դրանք իրենց անուղղակի ազդեցությունը թողեցին Երևանի վրա։




