
Փետրվարի 21-ին ևս մեկ կարևոր հանդիպում ենք ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում։
«Պայմանավորվել ենք, որ կոմունիկացիայի այս ձևը կլինի շարունակական, որովհետև ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն ձևն «առաջին ձեռքից» տեղեկատվության փոխանցումն է: Սա վերջին հանդիպումն էր Հարավային Կալիֆոռնիայում, վաղը վերադառնում ենք Երևան»,- նշված է գրառման մեջ:




