
ԱՄՆ-ը առաջիկա ամիսներին պատրաստվում է դուրս բերել Սիրիայում տեղակայված իր շուրջ 1000 զինծառայողների մեծ մասին, BBC-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Սիրիայի իշխանությունները համաձայնել են ստանձնել ահաբեկչության դեմ պայքարի հիմնական պատասխանատվությունը, և ամերիկյան լայնածավալ ներկայությունն այլևս անհրաժեշտ չի համարվում։
Վաշինգտոնի որոշումը կայացվել է Իրանի հետ լարվածության աճի պայմաններում․ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանի այլ հատվածներում։
Իրանին մոտ արդեն տեղակայված է Abraham Lincoln ավիակիրը, իսկ առաջիկա շաբաթներին տարածաշրջան կժամանի նաև աշխարհի ամենամեծ ռազմանավը՝ Gerald R. Ford-ը։
Ամերիկյան զորքերը Սիրիայում են 2015-ից՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում։
Վերջին շրջանում անվտանգության իրավիճակի բարելավման և Դամասկոսի հետ համագործակցության խորացման ֆոնին Վաշինգտոնն անցնում է պայմանական անցումային փուլին, սակայն ընդգծում է, որ պատրաստ է արձագանքել տարածաշրջանում ցանկացած սպառնալիքի։




