Մասնագիտություն

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և բիզնես․ նոր հնարավորություններ տնտեսության և կառավարման ոլորտում. «Մասնագիտություն»

Մեր օրերում դժվար է պատկերացնել կյանքն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների: Դրանք մարդկանց կյանքի անբաժանելի և անփոխարինելի մասնիկն են, որոնք օգնության են հասնում գրեթե ամենուր՝ ընդգրկելով ցանկացած ոլորտ: Շրջադարձային մեծ փոփոխություններ բերելով մեր կյանք՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն անվերջ զարգանում են, փոփոխվում, ստեղծում նոր հնարավորություններ և լուծում ամենատարբեր խնդիրներ. դրանց դերն ու նշանակությունը մարդու գործունեության մեջ անգնահատելի են:

«Տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագիրը տեղեկատվական ծառայությունների արագ զարգացող աշխարհում անհրաժեշտ ու պահանջված մասնագիտություն է: Այն նպատակաուղղված է ժամանակակից բիզնեսի և կառավարման ոլորտում նորագույն համակարգչային տեխնոլոգիաների ներդրման և կիրառման ունակություններ տրամադրելուն:

Տեղեկատվական համակարգերն ու տեխնոլոգիաները մեզ ուղեկցում են ամենուր, հատկապես՝ բիզնեսի և տնտեսության կառավարման ոլորտներում: «Տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագիրը հիմնված է հետևյալ ուղղությունների համակողմանի դասավանդման վրա.

  • Համակարգչային ցանցեր և տվյալների բազաների կազմակերպում,
  • Տվյալների վերլուծություն և կիբեռանվտանգություն,
  • Վեբ դիզայն և ծրագրավորում:

Ծրագիրը ներառում է նաև տնտեսագիտական առանցքային մոդուլներ՝ ընդհանուր տնտեսագիտություն, ֆինանսներ, կառավարում, մարքեթինգ, հաշվապահություն և բիզնեսի հիմունքներ։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնեսի ամբիոնի դոցենտ Անուշ Թումանյանը:

Կարդացեք նաև

Back to top button