
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։
Կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանի երգերն այսօր շատ երեխաների մանկության անբաժան մասն են դարձել։ Շուրջ 20 ստեղծագործությունների հեղինակ է, որոնք գրվել են մանկական երգչախմբի համար։ Այդպիսիններից է «Ծաղրածուն և ծաղրաձուն», որի մասին էլ պատմում է հեղինակը` «Նոտայից ստուդիայի» այս թողարկման շրջանակներում:




