ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Ամերիկացիների մեծ մասը հավատում է պարկեշտությանը, քաղաքավարությանը, բարությանը. Օբամա

Ռասիստական հոլովակը վրդովմունք Է հարուցել

Ամերիկայում Դոնալդ Թրամփի հետ կապված նոր սկանդալ Է՝ նախագահը սոցցանցում տեղադրել Է դեմոկրատական նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշելի ծաղրական հոլովակը:

Մեկ րոպե տևողությամբ վիդեոյում տեր և տիկին Օբամաները պատկերված են կապկանման տեսքով: Հոլովակի ռասիստական ուղերձը վրդովմունք Է առաջացրել միլիոնավոր ամերիկացիների շրջանում:

Նախագահը վիդեոն դրել Է իր ստեղծած Truth Socia Էջում: Նա Օբամային մեղադրում Է 2020 թվականի նախագահական ընտրություններում կեղծիքներ կիրառելու համար: Տեսանյութի վերջում Բարաք և Միշել Օբամաները մի քանի վայրկյան երևում են ջունգլիներում կապիկների տեսքով և այդ պահին հնչում Է «The Lion Sleeps Tonight» երգը «The Lion King» մուլտֆիլմից:

«Նախագահի գործողությունները նողկալի էին»

Այդ կարգի ծաղրանկարներ վիդեոները կամ ստատուսներ Ամերիկայում գրեթե անհետացել են, դրանք միանշանակ որակվում են անճաշակ և  ժամանակավրեպ: Վիդեոն հանրության ուշադրության կենտրոնում Է նախևառաջ այն տեղադրած անձի քաղաքական դիրքի բերումով:

Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատական Գևին Նյուսոմը հատուկ գրառում Է տեղադրել X-ում՝

«Նախագահի գործողությունները նողկալի էին։ Յուրաքանչյուր հանրապետական ​​պետք է անհապաղ դատապարտի սա», գրել Է Նյուսոմը:  

Սպիտակ տունը 12 ժամ անց հեռացրել Է սկանդալային վիդեոն, թեպետ առաջին մեկնաբանություններում փորձել Է դրա տեղադրումը ներկայացնել որպես ոչ վիրավորական արարք, որի նպատակն Էր դատապարտել դեմոկրատական կուսակցության գործողությունները:

Թրամփը պնդում Է, որ վիդեոյի միայն առաջին մասն Է տեսել

Թրամփն ասել Է, թե խնդիր չի տեսնում, քանի որ «այդ հոլովակն ավելի վաղ տևական ժամանակ պտտվել Է համացանցում»: Նա պնդել Է, թե, իբր, տեսել Է այդ վիդեոյի միայն առաջին հատվածը և դրա ռասիստական մասից տեղյակ չի եղել:

Նրա  խոսքով, ոչ մի աշխատակից կամ օգնական չի պատժվել, որովհետև խախտում չկա: Թրամփը նաև հայտնել Է, որ մտադիր չԷ ներողություն խնդրել: Այդ մասին նա ասել Է օդանավում՝ Ֆլորիդա մեկնելու ճանապարհին:

«Մենք հանել ենք վիդեոն, ես սխալ չեմ գործել»,- ասել Է ԱՄՆ նախագահը:

Մինչդեռ, մեծ թվով քաղաքացիական ակտիվիստներ՝ սևամորթ և սպիտակամորթ հանրապետականներ խստորեն քննադատել են Թրամփի ռասիստական վիդեոն: Սևամորթ սենատոր Թիմ Սթոթը սոցցանցում գրել Է, թե աղոթում Է, որ պարզվի՝ դա ֆեյք Է:

«Դա ամենառասիստական բանն Է, որը երբևԷ դուրս Է եկել Սպիտակ տնից»,- գրել Է Սքոթը:

Փորձություն, որն Ամերիկան կհաղթահարի

Դեմոկրատական նախկին նախագահ Բարաք Օբաման անդրադարձել Է վիդեոյին:

«Գիտեք, երբ ճանապարհորդում ենք երկրով մեկ, հանդիպում ենք մարդկանց, հասկանում ենք, որ նրանք դեռևս հավատում են պարկեշտությանը, քաղաքավարությանը, բարությանը»,- ասել Է ԱՄՆ պատմության ընթացքում նախագահ ընտրված առաջին սևամորթ քաղաքական գործիչը։

Օբամայի համոզմամբ, սա մի յուրօրինակ փորձություն Է, որին երկիրն Է ենթարկվում: Լավ լուրն այն Է, որ մարդիկ մերժում են ռասիստական մտածելակերպը, ինչի մասին վկայում են հանրային բողոքները:

«Ամերիկացիների մեծ մասն ասում է. «Մենք ապրելու ենք ղեկավարվելով այն արժեքներով, որոնց հավատում ենք»։ Եվ քանի դեռ կան մարդիկ, որոնք դա անում են, ես զգում եմ, որ մենք այս փորձությունն Էլ կհաղթահարենք»,- ասել Է Բարաք Օբաման։

Կարդացեք նաև

Back to top button