
Կրթության որակը ցույց է տալիս, թե որքանով է կրթությունը պատրաստում ուսանողներին գիտելիքների, հմտությունների և արժեքների տեսանկյունից։
- Արդյո՞ք ներկայիս համակարգը բավարարում է ժամանակակից պահանջներին, ուսանողին պատրաստո՞ւմ է որպես մրցունակ մասնագետ։
- Որո՞նք են համակարգի խոցելի կետերը և ինչպիսի՞ փոփոխություններ անհրաժեշտ կլինեն, որպեսզի կրթությունն արդիական լինի։

Քննարկում և բանավիճում են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանավեճի ակումբի անդամները՝ համալսարանի ուսանողներ Աստղիկ Հարությունյանը, Մարիամ Թամամյանը, Վերոնիկա Ավդալյանը, Տիգրան Հարությունյանը և Ֆելիքս Բախչինյանը։




