Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է օրենք, որով «Պետական տուրքի մասին» օրենքում սահմանվում են արտոնություններ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար։
Օրենսդրական փոփոխության նպատակն է ապահովել, որ ընտանեկան բռնության զոհերը կարողանան առանց ֆինանսական խոչընդոտների դիմել դատարան և լիարժեք պաշտպանել իրենց իրավունքները։
Նախաձեռնության հեղինակն է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Փոփոխությամբ նախատեսվում է, որ ընտանեկան բռնության ենթարկված անձինք որոշ դեպքերում կազատվեն պետական տուրքի վճարումից կամ կստանան օրենքով սահմանված այլ արտոնություններ՝ դատարաններում իրենց իրավունքների պաշտպանությունն առավել հասանելի դարձնելու նպատակով։
Ազգային ժողովը ընդունել է օրենք, որով ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար սահմանվում են պետական տուրքի արտոնություններ։ Ինչպե՞ս կգործի նոր կարգավորումը, ո՞վ կարող է օգտվել դրանից և ի՞նչ խնդիր է այն լուծում՝ քննարկում ենք նախագծի հեղինակ Զարուհի Բաթոյանի հետ։




