Ընտրակաշառքը «բարեգործությամբ» փոխարինողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Լևոն Սարդարյանն ու ԿԸՀ նախագահը զրուցում են խորհրդարանական առաջիկա ընտրությունների, ԿԸՀ աշխատանքների մասին։
Հովակիմյանի խոսքով, քաղաքական գործիչները դիտորդական առաքելության անվան տակ մտել են գործընթացի մեջ։ «Քաղաքական կուսակցության կողմից բարեգործություն իրականացնելը քրեորեն պատժելի է»,- նշել է բանախոսը։




