ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծը

Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստին երկրորդ ընթերցմամբ ընդունել է Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը:

Առաջին տարբերակով՝ ինքնակամ Հայաստան վերադառնալ ու 24 ամիս ծառայել, երկրորդով՝ 12 ամիս ծառայել և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ, երրորդով՝ ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, չորրորդով՝ ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 8 մլն դրամ։ Իսկ ընդհանրապես չծառայելու դեպքում պետությանը վճարել 15 միլիոն դրամ։

Օրինագիծն ընդունվել է 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։

Կարդացեք նաև

Back to top button