Տնտեսական

«Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներին

Փետրվարի 9-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն այցելել է «Wine Paris 2026» գինիների ու ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը, որին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ «ARMENIA» մեկ միասնական տաղավարով մասնակցում էին հայկական գինեգործական 23 ընկերություններ։

Դեսպան Խաչատրյանը շրջել է հայկական տաղավարում և ծանոթացել հայկական ընկերությունների՝ ցուցահանդեսին ներկայացված արտադրատեսակներին։

Ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հայկական արտադրանքը ֆրանսիական շուկա արտահանելու հնարավորություններին առնչվող հարցեր։

«Wine Paris» գինիների ու ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը գինեգործության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկն է: Փետրվարի 9-ից 11-ն անցկացվելու է ցուցահանդեսի 7-րդ թողարկումը։

Կարդացեք նաև

Back to top button