Ընտրություններին հաշված ամիսներ են մնացել։ Հիմնական քաղաքական դերակատարները կարծես հայտնի են, հայտնի են դառնում նաև առաջնորդները, որոնք հայտ են ներկայացնելու կառավարել Հայաստանը հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։
Ի՞նչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, միավորվելո՞ւ է ընդդիմությունը, ի՞նչ դաշինքներ են լինելու։ Հյուրընկալել ենք Ազգային ժողովում ընդդիմադիր` «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
Յուրաքանչյուր կիրակի «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։
#armenia #azerbaijan #elections #tripp




