Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։ Հյուր՝ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյան։
Թեմա՝ Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվելու է հունվարի 31-ին։ Եկեղեցական տոնը շարժական է համարվում։ Հայկական ավանդության համաձայն՝ երիտասարդներն այսօր երեկոյան և ամբողջ օրը ջուր չեն խմելու, իսկ քնելուց առաջ ուտելու են աղի բլիթ։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։
Հյուրեր՝ «Ամրոց» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյան և «Ծիլ տուր հայերեն» ստեղծագործական մրցույթի ժյուրիի անդամ Գոհար Մանուկյան:
Թեմա՝ «Ծիլ տուր հայերեն–2025» ամենամյա ստեղծագործական մրցույթի պաշտոնական փակումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 7-ին։ Մրցույթը միավորում է Հայաստանում և սփյուռքում բնակվող 14–17 տարեկան հայ պատանիներին՝ ստեղծելով համահայկական հարթակ, որտեղ լեզուն դառնում է ինքնարտահայտման հիմնական միջոց։
Ինչպես միշտ կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Անմիջական կապ ռադիոլսողների հետ:




