
Հռոմի պապ Ֆրանցիսկը եվրոպական քաղաքներում ներգաղթյալների նկատմամբ լարվածության աճի հետ կապված անհանգստություն է հայտնել: Գրում է Բի-Բի-Սի-ն: Պապը կոչ է արել ներգաղթյալներին ու տեղի բնակչությանը համագործակցել՝ լարվածությունը նվազեցնելու համար: Ֆրանցիսկը նման հայտարարությամբ է հանդես եկել Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա քարոզից հետո:
Հռոմի անապահով շրջաններից մեկում վերջին օրերին բողոքի ակցիաներ էին ներգաղթյալների հոսքի դեմ:




