
Տնտեսական և սոցիալական խորհրդի 80-ամյակին նվիրված հանդիպմանը, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց Խորհրդի կարևոր դերը գլոբալ պարտավորությունները համակարգված և իրական գործողությունների վերածելու գործում:
Նա ընդգծեց Ապագայի դաշնագրի, Սևիլյայի համաձայնուփյան, Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի և WSIS+20 համաժողովի արդյունքները Տնտեսական և սոցիալական խորհրդի ընթացիկ և ապագա աշխատանքներում ներառելու կարևորությունը՝ շարունակականության, կենտրոնացման և ազդեցության ապահովման համար:
Միջոցառման բացմանը հնչեցին ՏՆՏՍՈՑԽՈՐՀ-ի Բյուրոյի անդամ պետությունների երաժշտական կատարումներ, այդ թվում՝ Հայաստանի, որպես բազմակողմ համագործակցության բազմազանության և ընդհանուր արժեքների արտացոլում։




